Այսօրվանից ուժի մեջ է մտել ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից 2016 թվականի հունիսի 17–ին ստորագրված ԱԺՈ–228–Ն որոշումը հետևյալ բովանդակությամբ.
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 2013 թվականի հունիսի 24-ին Ստրասբուրգում ստորագրված` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող 15-րդ արձանագրությունը` ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2015 թվականի դեկտեմբերի 1-ի ՍԴՈ-1240 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից` Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան»:
Տեղեկացնում ենք, որ 15–րդ արձանագրությամբ մի շարք փոփոխություններից բացի, փոփոխվում է նաեւ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետը` սահմանելով, որ Եվրոպական Դատարանը կարող է գործը քննության ընդունել ներպետական վերջնական որոշման կայացման օրվանից հետո` 4 ամսվա ընթացքում` գործող 6 ամսվա փոխարեն: