ԱՄՆ-ում, մասնավորապես մի քանի նահանգներում տեղի են ունեցել բողոքի ցույցեր՝ ընդդեմ ոստիկանականների գործողությունների:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ոստիկանները առնվազն երկու սևամորթի են սպանել, երկուսի սպանությունն էլ տեսագրվել է: Այս տեսանյութերը մեծ աղմուկ են բարձրացրել սոցիալական ցանցերում, սևամորթ ամերիկացիներն ոստիկանների գործողությունները որակում են որպես ռասիզմի ակնհայտ դրսևորում:
Վերջին երկու զոհը Ալթոն Սթերլինգն ու Ֆիլանդո Քասթիլն են: Նշենք, որ Ֆիլանդոյի ընկերուհին ուղիղ եթերով հեռարձակել էր տղամարդու մահը:
Ֆիլանդոյի մահվանից հետո երեկվանից Ամերիակայում սկսվեցին ընդվզումներ, բողոքի ցույցեր անցկացվեցին մի շարք քաղաքներում: Ողբերգական ելք ունեցավ ԱՄՆ Տեխաս նահանգի Դալաս քաղաքի ակցիան:
Ակցիայի ժամանակ երկու դիպուկահարներ կրակոցներ են արձակել ոստիկանների ուղղությամբ՝ սպանելով 4-ի և վիրավորելով 7-ի:
Դիպուկահարներին հնարավոր է եղել ձերբակալել: Նրանցից մեկն անգամ համարձակվել է մինչ այդ զենքով պտտվել փողոցներում, նկարահանվել:
Հավելենք, որ ԱՄՆ-ում այս խնդիրը մշտապես սուր երանգներ է ունեցել, համացանցում շատ են դեպքերը, երբ ոստիկանը սպանում է քաղաքացուն՝ պնդելով, թե նա չի ենթարկվել հրահանգներին: Հավելենք, որ միայն սևամորթները չեն, որ սպանվել են ոստիկանների կողմից:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոսելով ցույցերի և սևամորթների սպանությունների մասին՝ ամերիկացիներին կոչ է արել հանդարտվել. «Սա միայն սևամորթների խնդիրը չէ: Սա միայն իսպանալեզուների խնդիրը չէ: Սա Ամերիկայի խնդիրն է: Բոլոր արդար մարդիկ պետք է անհանգստանան»,- ասել է նախագահը:
Պատրաստեց՝ Գևորգ Թոսունյանը
Իրավաբան.net