Հարյուրավոր մարդիկ հավաքվել են ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի կառավարական շենքի դիմաց՝ բողոքելու ոստիկանների գործողությունների դեմ: DailyMail-ը հաղորդում է, որ չորեքշաբթի գիշերը ոստիկանը կրակել է սևամորթ տղամարդու՝ Ֆիլանդո Քաստիլի վրա, այդ ընթացքում նա եղել է մեքենայի մեջ, բացի նրանից մեքենայում են գտնվել նաև վերջինիս ընկերուհին ու դուստրը:
Քաստիլի ընկերուհին՝ Լավիշ Ռեյնոլդսը կրակոցներից հետո բջջային հեռախոսով ուղիղ հեռարձակել է՝ կատարվածը:
Նա ասել է, որ ոստիկանը պահանջել էր տղամարդուն ցույց տալ վարորդական վկայականը, Ֆիլանդոն ձեռքը տարել էր դեպի գրպանը այն հանելու համար, սակայն ոստիկանն, ըստ կնոջ, այդ պահին 4 անգամ կրակել է տղամարդու ուղղությամբ:
Երբ կինը ուղիղ հեռարձակում էր պատահարը, ոստիկանը արտասվելով բղավում է. «Ես նրան ասացի, որ ձեռքը չտանի դեպի դա: Ես նրան ասացի, որ ձեռքերը բաց պահի»:
Միջադեպից հետո ոստիկանները ձերբակալում են կնոջը, իսկ տղամարդը տեղափոխվում է հիվանդանոց, որտեղ մահանում է:
Այս դեպքը դժգոհության ալիք է բարձրացրել նահանգի սևամորթ բնակչության շրջանում:
Խնդրում ենք թույլ նյարդեր ունեցողներին չդիտել տեսանյութը:
Իրավաբան.net