Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գևորգյանին

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գևորգյանին:

Քննարկվել են անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը շնորհավորել է Արմեն Գևորգյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նրան մաղթելով հաջողություններ և արդյունավետ աշխատանք:

Հանդիպմանը մասնակցում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը և Անվտանգության խորհրդի քարտուղար Վիկտոր Քոչարյանը:

Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի տեղեկատվության վարչությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել