Արփինե Հովհաննիսյանն ու Դավիթ Հարությույանը կգործուղվեն Ստրասբուրգ

Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոր որոշում է ընդունել արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին Ֆրանսիա գործուղելու վերաբերյալ: Որոշման մեջ նշվում է.

«Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին 2016 թվականի հունիսի 23-25-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)` Հայաստանի Հանրապետության նոր ընտրական օրենսգրքի շուրջ աշխատանքային քննարկումներին մասնակցելու համար:
2. Դավիթ Հարությունյանի` Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը (այդ թվում գիշերավարձի ծախսերը՝ համաձայն փաստացի ծախսերը հիմնավորող փաստաթղթերի) կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Արփինե Հովհաննիսյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը (այդ թվում գիշերավարձի ծախսերը՝ համաձայն փաստացի ծախսերը հիմնավորող փաստաթղթերի) կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել