ՀՀ Հարկադիր կատարման ծառայությունը հայտարարություն տարածեց

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունը հիշեցնում է, որ 2016թվականի հունվարի 11-ից ուժի մեջ մտած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (№ՀՕ-178-Ն) անցումային դրույթներով նախատեսվում է, որ 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի հունվարի 9-ը կայացված, օրենքով սահմանված մի շարք իրավախախտումների համար, վարչական ակտով նախատեսված տուգանքի «մայր» գումարը մինչև 2016 թվականի հուլիսի 11-ը վճարելու դեպքում վարորդն ազատվում է տուգանքի չափի ավելացված մասի և կատարողական գործողությունների կատարման ծախսերի վճարումից:

Իսկ 2015 թվականի հունվարի 9-ից մինչև 2016 թվականի հունվարի 11-ը կայացված, օրենքով սահմանված մի շարք իրավախախտումների համար, վարչական ակտով նախատեսված տուգանքի «մայր» գումարը մինչև 2016 թվականի հուլիսի 11-ը վճարելու դեպքում վարորդն ազատվում է տուգանքի չափի ավելացված մասի վճարումից:

Ուստի, 2016թ. հուլիսի 12-ից չկատարված պարտավորությունների համար բռնագանձումները ենթակա կլինեն իրականացման ընդհանուր հիմունքներով՝ օրենքով սահմանված կարգով:

Դիտեք նաև տեսանյութը հետևյալ հղմամբ՝ ՀՀ Հարկադիր կատարման ծառայության ֆեյսբուքյան էջում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել