Ի՞նչ կենսագրություն ունի Հայաստանի ամենահարուստ նախարարը

Այսօր գրել ենք, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ամենահարուստն է նախարարների մեջ: Ներկայացնում ենք նրա կենսագրությունը.

Ծնվել է 6 հոկտեմբերի 1965 թ., Արարատի շրջանի Ավշար գյուղում:

Կրթություն
1983-1988 թթ. – Սանկտ Պետերբուրգի Ս.Կիրովի անվան թեթև արդյունաբերության ինստիտուտ

Աշխատանքային գործունեություն
1987-1988 թթ. – Արարատի «Անուշ» տրիկոտաժի ֆաբրիկա` որակի գծով ինժեներ, ապրանքագետ, բրիգադիր, ինժեներ
1988-1989 թթ. – ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմ` Արարատի տրիկոտաժի ֆաբրիկայի ԼԿԵՄ կոմիտեի ազատված քարտուղար
1994-1996 թթ. – Ավշարի արտադրական կոմբինատ` կշռավար, պահեստապետ
1997-2003 թթ. – «Արաքս-1» ՍՊԸ` գնորդ, փոխտնօրեն, «Ավշարի գինու գործարան» ՍՊԸ` գործադիր տնօրեն, գլխավոր տնօրեն
2003-2007 թթ.– ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ
2007-2008 թթ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
2008-2009 թթ.– ՀՀ գյուղատնտեսության նախարար
2013-2014 թթ.- ՀՀ Արարատի մարզպետ
ՀՀ Նախագահի 2014 թ. ապրիլի 30-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնում

Այլ տվյալներ
1985-1987 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:

Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք զավակ և երկու թոռնիկ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել