ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲ ընկերության աշխատակցի մահվան դեպքի առթիվ։ Հայտնում են Քննչական կոմիտեից:
Նախնական տվյալներով՝ 2016 թվականի հունիսի 10-ին՝ ժամը 9:30-ի սահմաններում, «Ախթալայի ԼՀԿ» ՓԲ ընկերության ֆաբրիկայի հանքաքարի ջարդման արտադրամասում իր աշխատանքային պարտականությունները կատարող, նույն ընկերության ջարդման արտադրամասի ջարդող, Ախթալա քաղաքի բնակիչ Վազգեն Շալաղոյանն ընկել է թիվ 2 զետեղարանի մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է նրա մահը:
Դեպքի առթիվ 2016 թվականի հունիսի 10-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով։
Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Իրավաբան.net