Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոնը դեռևս թափուր է: Մինչ այս ռեկտոր էր Ռուբեն Մելիքյանը, սակայն նա նշանակվեց ԼՂՀ օմբուդսմենի պաշտոնին: Ներկայումս հայտարարված է մրցույթ, հայտերը ընդունվում են մինչև հունիսի 17-ը: Մրցույթը նախանշված է հունիսի 28-ին:
Ռեկտորի պաշտոնի թափուր մնալուց հետո լրատվամիջոցները շրջանառեցին տեղեկություն, որ այդ պաշտոնին են հավակնում մի քանի հայտնի իրավաբաններ, այդ թվում՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը:
Մեզ հետ զրույցում պարոն Ավետիսյանն ասաց, որ այդ մասին լսել է լրատվամիջոցներից. «Որևէ մտադրություն ես չունեմ, ես էլ եմ լսել, որ մամուլում նման հրապարակումներ են եղել, բայց ինչն է հիմք հանդիսացել, ես չեմ կարող ասել»,- մեզ հետ զրույցում ասաց նա:
Իսկ ի՞նչն է խանգարում նրան առաջադրվել. «Երևի որևէ բան չի խանգարում, բայց էտ ուղղությամբ անկեղծ ասած ես չեմ մտածել, այդ թերթի հրապարակումից հետո, անկեղծ ասաց, սկսեցի այդ ուղղությամբ մի թեթև մտածել»,- ժպտալով ասաց պարոն Ավետիսյանը: