2016թ. հունիսի 1-ի որոշմամբ Ս. Խաչատրյանին, Ա. Ղևոնդյանին և Մ. Գրիգորյանին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից Նախաքննական մարմինը Հ. Ավագյանի նկատմամբ անջատել է N քրեական գործը և փոփոխել մեղադրանքը և որոշումն ուղարկվել է դատախազին:
Նկատի ունենալով, որ Հ. Ավագյանի նկատմամբ քրեական գործն անջատվել է դատավարական նորմերի պահանջների խախտմամբ, դատախազի կողմից քննիչին տրվել է ցուցում՝ անջատված քրեական գործը մայր գործին միացնելու մասին որոշում կայացնելու և միևնույն հանցագործությանը մասնակցելու մեջ մեղադրվող անձանց արարքներին մեկ վարույթի շրջանակներում պատշաճ իրավաբանական գնահատական տալու վերաբերյալ:
Տրված ցուցումների կատարման արդյունքում՝ նշված գործերը միացվել են մեկ վարույթում և հունիսի 10-ին որոշումներ են կայացվել սպանության փորձի կատարմանը մասնակցելու համար Ա. Բուդաղյանի և Վ. Մինասյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Դատախազի նույն օրը կայացված որոշումներով Ա. Բուդաղյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է, իսկ Վ. Մինասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:
Որոշումների պատճեններն ուղարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմին, նախաքննության մարմնին, Ա. Բուդաղյանին և Վ. Մինասյանին:
ՀՀ գլխավոր դատախազություն
Իրավաբան.net