«BMW»-ն դիմել է փախուստի, մեկ ժամվա մեջ 11 անգամ խախտել կանոնները և հասարակական կարգը, վնասել ՃՈ մեքենան. դատավոր Մարինե Մելքոնյանը պատիժը ծանրացնող հանգամանքներ չի տեսնում

2016 թվականի մարտի 23-ին 1993 թ. ծնված Սերժ Վարդանյանը, հավանաբար ազդված լինելով փողոցային ավտոմրցույթների մասին ֆիլմերով, որոշել էր նման մի մրցավազք կազմակերպել Երևանում:

Ժամը 15.00-ին վարելով BMW մակնիշի 34 UA 988 հաշվառման համարանիշի ավտոմոբիլը նա խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվում ՃՈ տեսուչների օրինական պահանջին՝ «կանգ« հրահանգին և դիմում փախուստի՝ ստեղծելով վթարային իրավիճակ:

Հաջորդ իրադարձություններն արդեն ինչպես ֆիլմում, միայն թե նկարահանումները Երևանի փողոցներում էին, իսկ նկարահանողները Ճանապարհային ոստիկանները:

БезымянныйՃՈ տեսուչները հետապնդում են վարորդին, ով խախտելով ճանապարհային երթևեկության կանոները փխանում նրանցից, այնուհետև Երևան քաղաքի Ազատության պողոտա և Հր.Ներսիսյան փողոցների խաչմերուկում արգելափակում են ավտոմոբիլի երթևեկելի հատվածը, Սերժը, տեսնելով ոստիկանության աշխատակիցների կողմից ստեղծված արգելքը, այնուամենայնիվ կանգ չի առնում, նկատելով, որ ոստիկանության ավտոմոբիլի և բետոնյա արգելապատնեշի միջև եղած հատվածը իր ավտոմոբիլի առանց խոչընդոտ անցնելու համար չափազանց նեղ է, ոստիկանության աշխատակիցների ծառայողական պարտքը կատարելու հետ կապված, հանրավտանգ եղանակով, դիտավորությամբ վնասում է ոստիկանության ՃՈ մեքենան, հրում այն և բացված ճանապարհով դիմում փախուստի:

Նույն օրը երեկոյան ոստիկանները բերման են ենթարկում այս երիտասարդին:

ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ նախաքննական մարմինը Սերժ Արայի Վարդանյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ Քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով:

Քրեական գործը 15.04.2016 թվականին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Մինչ դատաքննությունն սկսելը ամբաստանյալ Սերժ Վարդանյանը միջնորդում է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարում, որ համաձայն է մեղադրանքի հետ:

Դատարանը ղեկավարվելով ՀՀ Քրեական օրենսգրքի 62հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, նույն հոդվածի 2-րդ մասով, ամբաստանյալ Սերժ Վարդանյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առնում այն, որ նա իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է կատարածի համար, նախկինում դատապարտված չի եղել, հատուցել է տուժողին պատճառված վնասը, բնութագրվում է դրական «Ավտոգազ» ՍՊԸ-ի տնօրեն Գ.Սարգսյանի, Երևան քաղաքի Ս.Նովա 12շենքի բնակիչների կողմից, որը հաստատել է «Կենտրոն» համատիրության կառավարիչ Ա.Միքայելյանը:

Նշենք, որ ըստ լրատվամիջոցների Սերժ Վարդանյանը հանցագործ աշխարհի հետ առնչություն ունեցող, Երևանի ավագանու նախկին անդամ, Արա Վարդանյանի որդին է: Մեկ անգամ չէ, որ նա հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում, մինչ այս նույնպես ՃՈ աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել:

M_Melqonyan

Դատավոր Մարինե Մելքոնյան

Դատավոր Մարինե Մելքոնյանը միաժամանակ նաև արձանագրել է, որ ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:

Ի վերջո դատավորը վճռել է Սերժ Արայի Վարդանյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 185հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և դատապարտել ազատազրկման 3/երեք/ ամիս ժամկետով:

Խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ:

Պատժի սկիզբը հաշվել են 27.03.2016 թվականից:

Ի դեպ, այս դատավորը՝ Մարինե Մելքոնյանը, Հայաստանի առաջին ատյանի ամենահարուստ կին դատավորներից մեկն է, 2016թ.-ին նա հայտարարագրել է 16 մլն դրամ ու 60 հազար դոլար:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել