Իսպանիայի դատարանները վիճարկել են ծնողներին իրենց գործազուրկ չափահաս երեխաներին ֆինանսական աջակցություն տրամադրել պարտադրող օրենքը

Իսպանիայում չափահաս երիտասարդ Ճնշող մեծամասնությունը շարունակում են ապրել իրենց ծնողների հետ, նրանց հաշվին։

Իսպանիայի դատարանները վիճարկել են քաղաքացիական օրենսգրքի որոշ հոդվածներ, որոնք պահանջում են ամուսնալուծված ծնողներին ֆինանսական աջակցություն տրամադրել իրենց չափահաս ժառանգներին: Փոխանցում է The Independent-ը:

Շատ չափահասներ, ովքեր հայտնի են «նինի» անվամբ, որը իսպաներենից թարգմանաբար նշանակում է «ոչ սովորող ոչ էլ աշխատող», երկար տարիներ ապրում են իրենց ծնողների հաշվին և այդ ընթացքում ոչ սովորում են, ոչ էլ աշխատանք որոնում: Եվ քանի որ Իսպանիայում նպաստ ստանալու համար անհրաժեշտ է առնվազն 6 ամիս աշխատել, շատ երտասարդներ զրկված են նաև նպաստից՝ ամբողջ ֆինանսական ծախսերը թողնելով իրենց ծնողների ուսերին:

Իսպանիայում երիտասարդների գործազրկության մակարդակը 45 տոկոս է, որը երկրորդ ցուցանիշն է Եվրոպայում՝ Հունաստանից հետո: Հունաստանի նման Իսպանիան նույնպես շատ է տուժել ֆինանսական ճգնաժամի հետևանքով, և 30-ից ցածր տարիքի իսպանացիների 80 տոկոսը դեռ ապրում են իրենց ծնողների հետ:

Ըստ La Tribuna de Toledo լրատվականի տվյալների, 15-ից 29 տարեկան երիտասարդների 19.4 տոկոսը, այսինքն յուրաքանչյուր հինգ երիտասարդներից մեկը, նշված կարգավիճակում են: Ի հակադրություն այս ցուցանիշի Բրիտանիայում այն կազմում է 12 տոկոս 2016թ-ի առաջին եռամսյակում՝ ըստ Բրիտանիայի Ազգային վիճակագրության տվյալների:

«Տնտեսական ճգնաժամն, անշուշտ, հանգեցրեց այսպես կոչված մակաբույծ երեխաների թվի աճին, ովքեր շատ հանգիստ ապրում են իրենց ծնողների հաշվին»,_ The Times լրատվականին հայտնել է Ընտանեկան փաստաբանների ասոցիացիայի նախագահ Մարիա Լոսանոն՝ նաև հավելելով, որ ներկայումս կա երիտասարդների մի սերունդ, որը ոչ մի խնդիր չի տեսնում մոր կամ հոր հաշվին ապրելու մեջ և ոչ մի ջանք չի գործադրում անկախ ապրելու համար: Այս ծնողների մի մասը ենթարկվում են շահագործման:

Մայիս ամսին Պոնտեվեդրայի դատարանը, որ քննում էր 24-ամյա երիտասարդի գործը, վճռեց ազատել նրա հորը որդուն ֆինանսական աջակցություն տրամադրելու պարտականությունից, քանի որ վերջինս 2009թ-ին դպրոցն ավարտելուց հետո առ այսօր ընդամենը 40 օր էր աշխատել:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել