Մենք գնացել ենք օպտիմալացման, արդյունավետ կառավարման ճանապարհով. Արփինե Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշ­խա­տակազմում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենում: Այս մասին այսօր կառավարության նիստին ասաց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Ներկայացված նախագծով` միջազգային իրավական փոխօգնության և արտաքին կապերի վարչությունը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավական ակ­տերի փորձաքննության գործակալության միջազգային պայմանագրերի բաժինը միաձուվում և բաժանման ձևով վերակազմակերպվում են իրավական փոխօգնության վարչության և մի­ջազ­գային իրավական համագործակցության վարչության:

Կազմակերպական-իրավական վարչությունը բաժանման միջոցով վերա­կազ­մա­կերպվում է հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վար­չութ­յան և զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության բաժնի:

Գերատեսչական և անհատական իրավական ակտերի փորձաքննության և իրավական ակտերի գրանցման և համակարգման բաժին­ները միաձուլման միջոցով վերակազմակերպվում է գերատեսչական իրավական ակ­տե­րի փորձաքննության և գրանցման բաժնի՝ կառուցվածքային ստորաբաժանման կար­գա­վի­ճա­կով:

Սոցիալական ոլորտի օրենսդրության և սահ­մանադրական և վարչական իրավունքի բաժինները միաձուլման միջոցով վե­րակազ­մա­կերպվում է սահմանադրական իրավունքի բաժնի՝ կառուցվածքային ստորաբաժանման կար­գավիճակով:

«Մենք գնացել ենք օպտիմալացման, արդյունավետ կառավարման և միևնույն ժամանակ հաստիքների կրճատման ճանապարհով, թափուր հաստիքների մասին է խոսքը»,- ասաց նախարարը:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել