«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի արժանացած փոխգնդապետ Մարտին Սլավիկի Ջհանգիրյանը՝ ՊԲ N զորամասի հրամանատարն է:
Ապրիլի 2-ին անձամբ ղեկավարել է 2-րդ տանկային վաշտը:
Նա իր վաշտի հետ հրետակոծության տակ դուրս է եկել ՄՏՎ-ից և ընթացքից զբաղեցրել բնագիծ ՊԲ N զ/մ NN112-118 մ/դիրքերի թիկունքային մասում և իրականացրել հակառակորդի հարձակվող ստորաբաժանումների խոցում:
Այնուհետև իրենց միացած 1-ին ՏՎ-ի հետ համատեղ գործողությունների արդյունքում ձախողել են հակառակորդի գերազանցող ուժերի հարձակումը և առաջխաղացումը:
Մարտական գործողությունների ընթացքում նրա ղեկավարած ստորաբաժանումները շարքից հանել են հակառակորդի 5 միավոր տանկ, զրահատեխնիկա, պատճառել կենդանի ուժի զգալի կորուստներ: