Ադրբեջանը զորքեր և զինտեխնիկա է կուտակել նաև Նախիջևանի սահմանին. այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են ԱԺ պատգամավորները, ովքեր այս հարցը քննարկել են պաշտպանության նախարարի հետ ունեցած փակ հանդիպման ժամանակ:
Այս տեղեկության վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Իրավաբան.net-ին հայտնեց.
«Ընդհանուր առմամբ, ադրեբջանական զորքերի շարժը կա: Մի քանի օր առաջ Նախիջևանի մասով մենք հաղորդագրություն տարածել ենք: Հավանաբար, նրանք նախկին տվյալների մասին են խոսում: Նոր տվյալ այս պահին չկա»: