ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն Էջմիածնի Մարդասիրական ականազերծման և փորձագիտական կենտրոնում ներկա գտնվեց 6 ռազմական ականազերծող շների գործողությունների ցուցադրմանը:
Շները տրամադրվել են Հայաստանին ԱՄՆ պետքարտուղարության դրամաշնորհի ու ԱՄՆ քաղաքացիների, այդ թվում և հայկական սփյուռքի մասնավոր նվիրատվությունների հաշվին: Դրամաշնորհային ծրագրի իրականացումը ԱՄՆ պետքարտուղարության հետ միասին ապահովում են սլովենական International Trust Fund Enhancing Human Security (ITF) հասարակական կազմակերպությունը և Marshall Legacy ինստիտուտը: Դրամաշնորհի ու մասնավոր նվիրատվությունների միջոցով Բոսնիայի ականազերծող շների կենտրոնից հրավիրվել է փորձագետ-շնավարժ, ով վեց ամիս գտնվելով Հայաստանում, ապահովել է հայկական շնավարժ թիմերի ուսուցումը՝ նախապատրաստելով նրանց ականազերծման 2016թ. աշխատանքներին:
Շները կկցվեն հայկական ինժեներական գումարտակին՝ աջակցելու Հայաստանի հարավում իրականացվող ականազերծման աշխատանքներին: