Այսօր Իրավաբան.net անկախ մասնագիտացված լրատվական կայքը հյուրընկալել էր Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի լրագրության բաժնի ուսանողներին և նրանց իրավական լրագրության դասախոս, հայտնի լրագրող Կարինե Քալանթարյանին:
Հանդիպման ժամանակ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ և Իրավաբան.net կայքի հիմնադիր Կարեն Զադոյանը հյուրերին ներկայացրեց կայքի ստեղծման նախապատմությունը, որդեգրած սկզբունքներն ու գործունեության ոլորտները:
Կայքի լրագրողներ Գևորգ Թոսունյանը և Աստղիկ Կարապետյանը դասախոսություններ կարդացին դատաիրավական և հետաքննական լրագրության վերաբերյալ և պատասխանեցին ուսանողների հարցերին: