Կառավարություն-Քաղաքացիական հասարակություն հակակոռուպցիոն առաջին համաժողովը տեղի կունենա մայիսի 13-ին

Մայիսի 13-ին Երևանում տեղի կունենա «Կառավարություն – Քաղաքացիական հասարակություն» թեմայով համաժողովը և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 2-րդ համաժողովը, իսկ մինչ այդ՝ այսօր ՔՀԿ-ների հակակառուպցիոն կոալիցիայի անդամ երևանյան հասարակական կազմակերպությունների թվից ընտրվեցին համաժողովի մասնակից ՔՀԿ-ները:

Միջոցառմանը ներկա էին երեք տասնյակից ավելի ՔՀԿ-ներ:

Նախ մասնակիցները քննարկեցին ոլորտում առկա տարաբնույթ խնդիրներ, այդ թվում նաև ապօրինի հարստացման քրեականացմանը և անկախ հակակոռուպցիոն մարմնին առնչվող խնդիրներ: ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը անդրադարձավ հասարակության տարբեր հատվածների կողմից վերջերս ակտիվորեն քննարկվող կոռուպցիոն խնդիրներին:

Կարեն Զադոյանի խոսքերով՝ վերջին օրերին հասարակության կողմից բարձրաձայնվող կոռուպցիոն հիմնահարցերը կրկին հուշում են, որ հարկավոր է լրջորեն մոտենալ մեր երկրում ապօրինի հարստացման ինստիտուտի քրեականացմանը:

Ինստիտուցիոնալ խնդիրների քննարկումից մասնակիցները անցում կատարեցին օրակարգային հարցերին:

Ընտրվեցին պատվիրակները, որոնք կմասնակցեն համաժողովին:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ