ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանին արձակուրդ տրամադրելու մասին: Որոշմամբ, մասնավորապես՝ ասվում է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանին տրամադրել 2015-2016 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը և լրացուցիչ արձակուրդը` 2016 թվականի ապրիլի 19-ից մինչև մայիսի 6-ը ներառյալ»: