Մտահոգված պաշտոնյաների կողմից ապօրինի հարստությունը թաքցնելու նպատակով օֆշորային հաշիվների օգտագործման վերաբերյալ հաղորդումներով,
Նշելով Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի վերջին «Պանամական փաստաթղթեր» (“Panama Papers”) օֆշորային հաշիվների մասին հետաքննությունը, որտեղ ներառված է եղել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյա Միհրան Պողոսյանը՝
ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան.
– կոչ է անում իշխանություններին, մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազին և Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովին՝ իրենց իրավասությունների շրջանակներում անցկացնել պատշաճ քննություն «Պանամական փաստաթղթեր»-ում բացահայտված տեղեկատվության հիման վրա,
– կոչ է անում Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումին հրապարակել բոլոր նյութերը, որպեսզի տեղեկատվությունն ամբողջությամբ հասանելի լինի հանրությանը:
ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
2016 թ., ապրիլի 18
Երևան