Դավիթ Լոքյանի գույքն ու եկամուտները

Դավիթ Լոքյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնը ստանձնել է այս տարվա փետրվարի 24-ին: Մինչ այս նա 1999 – 2001 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր,  2001 – 2003 թվականներին՝ քաղաքաշինության նախարար, 2003 – 2008-ին՝ գյուղատնտեսության նախարար:

Վերջին պաշտոնը ստանձնելու պահին նա հայտարարագրել է 1 հատ բնակարան՝ բազմաբնակարան շենքում, 1 հատ բնակելի տուն՝ կառուցված հողմասի վրա և իր շինություններով, 1 հատ հասարակական նշանակության շինություն (բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շինությունը):

Հայտարարագրել է 3 հատ բաժնետոմս՝ 41.5 միլիոն դրամ, 37.15 միլիոն դրամ և 63.4 միլիոն դրամ արժողությամբ:

Դրամական միջոցները կազմում են 4000 դոլար և 2000 եվրո: Իսկ եկամուտը ստացվել է բացառապես շահաբաժիններից՝ 1.5 միլիոն, 2.1 միլիոն դրամ և 1 միլիոն դրամ: 2016 թվականին մինչ պաշտոնը ստանձնելը, այսինքն՝ հունվար -փետրվար ամիսներին Դ. Լոքյանի եկամուտը կազմել է 4.6 միլիոն դրամ: 

Հիշեցնենք, որ նրա որդին՝ 29-ամյա Սերգեյ Լոքյանը, 2014 թվականի մայիսի 17-ին նշանակվել է վարչապետի խորհրդական (մինչ այս եղել է ԱԺ նախագահի օգնական, այնուհետև՝ խորհրդական): Իսկ հոր՝  տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնը ստանձնելուց ընդամենը 2 օր առաջ իր դիմումի համաձայն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից:

2012 թվականի տարեսկզբին Լոքյան կրտսերի դրամական միջոցները  կազմել են 54.8 միլիոն դրամ և 49 հազար դոլար: Իսկ տարեվերջին դրամակն միջոցները խիստ նվազել են՝ կազմելով 17.3 միլիոն դրամ:

Այս տարվա եկամուտները կազմել են 30.18 միլիոն դրամ, որից աշխատավարձը կազմել է միայն 2.18 միլիոն դրամը, իսկ եկամուտի առյուծի բաժինը ստացվել է ստացվել է շահաբաժիններից՝23.2 միլիոն դրամ, և 4.8 միլիոն դրամ ստացվել է վարձակալության դիմաց վճարից:

2013 թվականի ընթացքում Սերգեյ Լոքյանը գնել և վաճառել է 63,4միլիոն դրամ արժողությամբ բաժնեմաս և 8.06 միլիոն դրամ արժողությամբ բաժնետոմս: Նրա դրամական միջոցները տաեվերջին կազմել են 4 միլիոն դրամ: Իսկ եկամուտը կազմել է 44.57 միլիոն դրամ, որից միայն 3.59 միլիոնն է ստացվել աշխատավարձից, շահաբաժնից ստացված եկամուտը կազմել է՝ 33.8 միլիոն դրամ, իսկ 7.2 միլիոն դրամը ստացվել է վարձակալության դիմաց վճարից:

Սերգեյ Լոքյանը 2014, 2015, 2016 թվականների տարեկան և պաշտոնը ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրեր չի ներկայացրել: Այնինչ, «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի, 15-րդ կետի համաձայն՝ Վարչապետի խորհրդականները ևս համարվում են բարձրաստիճան պաշտոնատար անձիք և պետք է հայտարարագրեն իրենց գույքն ու եկամուտները:

Հ.Գ. Նշենք, որ ապրիլի 9-ի դրույթամբ՝  ԼՂՀ կառավարության արտաբյուջետային հաշվին Դավիթ Լոքյանը փոխանցելէ ընդամենը 600 հազար դրամ:

New Picture (1)

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ