Վարչապետը որոշում է ընդունել Արցախին տրամադրվող մարդասիրական օգնությունը համակարգող մարմին ստեղծելու վերաբերյալ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշում է  ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող մարդասիրական օգնությունը համակարգող մարմին ստեղծելու վերաբերյալ: Մասնավորապես, ապրիլի 8-ի 267-Ա որոշման մեջ նշվում է.

«Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 119-րդ կետի՝

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող մարդասիրական օգնությունը համակարգելու, դրանք հաշվառելու, տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների, (այսուհետ՝ մարդասիրական օգնություն) կուտակման գործընթացը և դրանց նպատակային օգտագործման կազմակերպումը վերապահել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ կազմակերպել մարդասիրական օգնության կենտրոնացված հաշվառումը, փոխադրումն ու հանձնումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել