Ինչպես հայտնել էինք, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տվյալներ է ներկայացրել հայկական կողմի կորուստների վերաբերյալ: Մասնավորապես, ապրիլի 1-ից շփման գծում սկսված բախումների հետևանքով հայկական կողմը կորցրել է 20 զինծառայող, վիրավորվել է 72-ը, նաև ունենք 26 անհետ կորած (ժամը 11:00-ի դրությամբ): Հայկական կողմը կորցրել է նաև 7 տանկ:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշվել է նաև, որ Ադրբեջանը կորցրել է 18 տանկ, 2 ուղղաթիռ, 6 հետեւակի մարտական մեքենա, այլ զինտեխնիկա: Հայկական կողմի հաշվարկներով, Ադրբեջանի զոհերի թիվը շուրջ 300 է:
Իրավաբան.net