Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գլխավոր շտապի իմ աղբյուրի համաձայն՝ ադրբեջանական բանակը մի քանի ուղղությամբ կիրառում է արգելափակող միջոցներ՝ սեփական զորքերի նահանջը կանխելու համար: Սա մասնակիորեն ապացուցվում է նրանով, որ արդեն իսկ Բաքվի լրատվամիջոցներն են խոստովանում, որ հայկական զորքերն անցել են հարձակման: Իսկ սոցիալական ցաների մոնիտորինգ վկայում է այն մասին, որ ոչ հավաստի տվյալներով, ադրբեջանցիներն իրենց տարածքներում կամուրջներ են պայթեցնում՝ մեր զորքերի առաջխաղացումը թույլ չտալու համար»: