Հայտնի են զոհված երեք զինծառայողները

Արցախյան մարտերի ժամանակ երեկ զոհվել է  պայմանագրային զինծառայող 26-ամյա Սասուն Մկրտչյանը:  ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Սասուն Մկրտչյանի լուսանկարը եւ գրառել. «Ցավում ենք ու հպարտանում այս առյուծի սխրանքով»:

79018

Սասուն Մկրտչյան

Ապրիլի 2-ին արցախյան մարտերի ժամանակ զոհվել է ժամկետային զինծառայող 20-ամյա Քյարամ Սլոյանը. այս մասին հայտնում է armtimes.com լրատվականը: Սլոյանը Արտաշավան գյուղից էր: Բոլորովին վերջերս էլ՝ մարտի 20-ին, զինծառայող ընկերների հետ նշել էր ծննդյան 20 ամյակը:

79007

Քյարամ Սլոյան

 

Հորոսաբար զոհվել է տանկիստ, 38-ամյա Հովիկ Մայիլյանը: Նա ԼՂՀ Հադրութ քաղաքից է, ունի  3 անչափահաս երեխա:

56

Հովիկ Մայիլյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել