Բրյուսելում նոր պայթյուն է եղել

Բրյուսելյան Սհարբեկ շրջանում ուժեղ պայթյուն է որոտացել. այս մասին հայտնում է ռուսական lifenews.ru-ն՝ հղում անելով տեղի լրատվամիջոցներներին: նշվում է, որ ներկայումս այդ հատվածում հակաահաբեկչական գործողություններ են իրականացվում: Լսվել են նաև կրակոցների ձայներ:

Ներկա պահին ուժայինները փակում են փողոցները, հանրային վայրերից մարդկանց էվակուացնում: Ուժաիններին հաջողվել է վնասազերծել ահաբեկչության մեջ կասկածվողին:

Հիշեցնենք, որ մարտի 22-ի առավոտյան Բրյուսելում ահաբեկչական հարձակումներ եղան օդանավակայանում և մետրոյում, ինչի հետևանքով զոհվեց ավելի քան 30 մարդ, վիրավորվեց՝ ավելի քան 250 հոգի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել