Գուշակ Պայծառի ծուղակն ընկածները

Ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 17-ին բաժին է հրավիրվել 1954 թ. ծնված Նաիրա Ա.-ն, ով հաղորդում է տվել, որ 2015 թ. դեկտեմբերի սկզբներին իր և հարսի` 1982 թ. ծնված Քրիստինե Ա.-ի ծանոթ Պայծառ Վ.-ն, վերադարձնելու և նույն՝ 40 օրվա ընթացքում դրանց վրայից չարիքը հանելու պայմանով, վերցրել է իրենց ոսկեղենն ու չի վերադարձրել` պատճառելով 120.000 դրամի նյութական վնաս:

Բաժին է հրավիրվել նաև Քրիստինե Ա.-ն և տվել հաղորդում, որ Պայծառ Վ.-ն իր վստահությունը չարաշահելով՝ իրենից վերցրել է 200.000 դրամ` ԱՄՆ-ում խեղդված համարվող եղբորը կենդանի հայտնաբերելու, և ոսկյա զարդեր` 40 օրվա ընթացքում դրանց վրայից չարիքը հանելու պայմանով, սակայն չի վերադարձրել` պատճառելով 300.000 դրամի նյութական վնաս:

Պայծառ Վ.-ն տվել է խոստովանական բացատրություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել