«Ես համոզված եմ, որ թեև նա խմած էր, բայց ինձ ճանաչեց, որովհետև մոտեցավ ինձ և ասաց՝ «Ստոր սրիկա»:
(վկայի ցուցմունքից)
«Խաչատրյանին ոստիկանություն են բերել զբոսայգուց, որտեղ նա խմել է վերարկուի տակ թաքցրած կենդանի աքլորի հետ»:
(վկայի հարցաքննության արձանագրությունից)
«Լինելով հարբած վիճակում՝ քաղաքացի Հ.-ն շփոթել է իր կնոջը նրա քրոջ հետ, որի հետևանքով ծեծել է վերջինիս՝ պատճառելով նվազ ծանր մարմնական վնասվածք»:
(դատավճռից)