Թումանյան փողոցում՝ Հյուսիսային պողոտայի հատվածում վարորդների երթևեկությունն ու հետիոտների շարժն կարգավորվում են լուսացույցների միջոցով: Այս հատվածում հերթապահում են նաև Ճանապարհային ոստիկանները, այնպես որ հարկավոր է զգոն լինել, որպեսզի չտուգանվեք լուսացույցի ազդանշանը խախտելու համար:
Բացի այդ, հետիոտները պետք է իմանան, որ տեղադրված լուսացույցները ունեն հատուկ կոճակ, եթե նրանք ցանկանում են հատել փողոցը, ապա պետք է սեղմեն կոճակը, վայրկյաններ անց լուսացույցը հետիոտներին թույլ կտա հատել փողոցը: