Սպասվում է ջրամատակարարման դադարեցնում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարականխարգելիչ աշխատանքների հետ կապված, ս.թ. մարտի 17-ին ժամը 9.00-ից մինչև մարտի 18-ը ժամը 9.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Մհեր Մկրտչյան, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մխչյան, Վերին Շենգավիթի 1-ին և 2-րդ փողոցների, Ներքին Շենգավիթի 1-ին և 2-րդ փողոցների, Մասիսի փողոցի նրբանցքի, Չեխովի 1-21, Բագրատունյաց 41-ից բարձր համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել