Հայաստանում գործում է մի կայք, որը խրախուսում է արտագաղթը: ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ նրա՝ քաղաքացիները ստանում են հաղորդագրություններ, որտեղ տեղեկատվություն է պարունակում այն մասին, թե ՌԴ-ի որ քաղաքում կա թափուր հաստիք և առաջարկվում է հայերին դիմել աշխատանքի համար:
Նախարար Արփինե Հովհանիսյանը հարցին պատասխանելով, ասաց, որ ինքն նույնպես այսօր ստացել է նմանաբնույթ հաղորդագրություն ու պակաս զարմացած չէ. «Կարող եմ հավաստիացնել, որ որևէ ձևաչափով պետական միջամտություն կամ պետական իմացություն այստեղ չի կարող լինել: Նշեմ, որ ցանկացած անձ կարող է նմանատիպ տեղեկատվություն տեղադրել, եթե դա գործատուի կողմից տրամադրված հաղորդագրություն, սա ևս իրավաչափ կարող է համարվել: Ի՞նչ աշխատանք եմ նախատեսում սկսել՝ իմ լիազորությունների շրջանակներում, Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքում մենք ունենք, որ հեռախոսահամարներին նման հաղորդագրություն ուղարկելը իրավաչափ չէ: Ես խոստանում եմ ուսումնասիրություն իրականացնել ու Ձեզ տեղեկատվություն տրամադրել հետադարձ կապով»,- նշեց նա: