Մարտի 15-ի ուշ երեկոյան՝ ժամը 23.30-24-ի սահմաններում, մի շարք անձինք ապօրինաբար ներխուժել են «Յունիգրաֆ իքս» ընկերության կլինիկայի տարածք։ Նրանք իրենց հետ տարել են կլինիկայում գտնվող կենդանիների։ Այս մասին հայտնում են «Յունիգրաֆ իքս» ընկերությունից:
«Յունիգրաֆ իքսը» դեպքի առնչությամբ ահազանգել է ոստիկանություն։ Ոստիկանության աշխատակիցներն անմիջապես արձագանքել են՝ ժամանելով դեպքի վայր։ «Յունիգրաֆ իքսը» հույս է հայտնում, որ շատ արագ կբացահայտվի ապօրինություն գործած անձանց ինքնությունը։
Իրավաբան.net-ի հետ զրույցում ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր և ուղարկվել Քննչական կոմիտե: Սակայն Քննչական կոմիտեից հայտնեցին, որ մինչ այս պահը Կենտրոնի բաժինը նյութեր չի ստացել: