ՀՀ կրթության և գիտության նախարարությունը գարնանային արձակուրդի վերաբերյալ շրջաբերական նամակ է ուղարկել ՀՀ մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան:
Շրջաբերականում մասնավորապես նշվում է, որ 2016 թվականի մարտի 21-ից մարտի 27-ն ընկած ժամանակահատվածում առաջին դասարանցիներին կտրվի գարնանային արձակուրդ: Իսկ 2-12-րդ դասարանցիները, ձմեռային արձակուրդի երկարաձգման պատճառով, գարնանային արձակուրդ չեն ունենա:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվար ամսին, ՀՀ առողջապահության նախարարության միջնորդությամբ, սուր վարակիչ հիվանդությունների տարածվածությամբ պայմանավորված, ձմեռային արձակուրդը երկրաձգվել էր երեք շաբաթով: