ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել, որով Արսեն Սհոյանին ազատել է Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից, մեկ այլ հրամանագրով այս պաշտոնն է զբաղեցրել Արմեն Սարգսյանը:
Բացի այդ, Սերժ Սարգսյանը Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանին, համատեղության կարգով, նշանակել է Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Ջակարտա):