ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գտնվում է կարճատեւ արձակուրդում, որն անցկացնելու է արտասահմանում: Արտասահման կատարած մասնավոր այցի ընթացքում խորհրդարանի ղեկավարը կանցնի նաեւ բժշկական հետազոտություն: Միաժամանակ հայտնում ենք, որ ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Այս մասին հայտնում են Ազգային ժողովի աշխատակազմից: