Մի՛ մոռացեք մինչև մարտի 15–ը կատարել կանխավճարային մուծումները

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7–րդ հոդվածի համաձայն սահմանված է.

«Տարվա ընթացքում հարկատուն պարտավոր է կատարել շահութահարկի կանխավճարներն` սույն հոդվածով սահմանված կարգով:

Ընթացիկ տարում շահութահարկի նվազեցման (այդ թվում` ժամկետային) արտոնությունից օգտվող հարկատուների համար սույն հոդվածով սահմանված կարգով որոշվող կանխավճարների մեծությունը նվազեցվում է տվյալ տարվա շահութահարկի նվազեցման չափով (տոկոսով)` արտոնությունից օգտվելու ժամանակաշրջանում: Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվող հարկատուների համար հաշվարկված և հետաձգված շահութահարկի գումարներին համապատասխան կանխավճարների կատարումը հետաձգվում է մինչև նախորդ տարիներին վերաբերող գումարների ստացման հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ժամանակաշրջանը:

Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ, նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի և (կամ) շահութահարկի հաշվարկային մեծության 18.75 տոկոսի չափով` յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 15-ից ոչ ուշ։

(…)

Սահմանված ժամկետներում կանխավճարային մուծումներ չկատարելու դեպքում հարկային տեսչության մարմիններն այդ կանխավճարային գումարների և դրանց գծով հաշվարկված տույժերի վերաբերյալ պահանջներ են ներկայացնում օրենսդրությամբ սահմանված կարգով»:

Ուշադրություն. այս տարվա առաջին եռամսյակն ամփոփվում է 2016 թվականի մարտ ամսին, դա նշանակում է, որ մինչև սույն թվականի մարտի 15–ը պետք է կատարեք շահութահարկի կանխավճարների մուծումները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել