Իրազեկում աղբահանության վարձերի մուծման վերաբերյալ

 Հարց: Մոտ 10 տարի առաջ մեր թաղամասում աղբահանություն չէր իրականացվում, դրա համար թաղամասի բնակիչներս աղբահանության վարձերը չէինք վճարում: Բանկում վճարում կատարելիս այդ տարիներին չվճարածս գումարը երևում է որպես պարտք: Այդքան հին պարտքերը ես պարտավո՞ր եմ չվճարել:

Պատասխանում է փաստաբան Արթուր Սուքիասյանը: Երեք տարի և ավելի վաղեմություն ունեցող աղբահանության դիմաց պարտքերի բռնագանձման պահանջի նկատմամբ կարող է կիրառվել հայցային վաղեմություն, և այդ հիմքով չվճարված գումարների բռնագանձման պահանջը կարող է մերժվել: Սակայն, եթե վճարման անդորրագրերում հստակ նշում չլինի վճարման ժամանակահատվածի վերաբերյալ, աղբահանության դիմաց կատարվող ընթացիկ վճարումները կարող են դիտարկվել որպես նախկին պարտքերի մարում և վճարումների ժամանակահատվածի վերաբերյալ կարող է առաջանալ վեճ, ինչն իր հերթին կարող է պատճառ հանդիսանալ հայցային վաղեմության կիրառումը մերժելու համար:

Նման վիճելի իրավիճակներից խուսափելու համար անհրաժեշտ է վճարում կատարելիս հստակ նշել և հետևել, որ վճարման անդորրագրում նշվի այն ժամանակահատվածը, որի համար կատարվում է վճարումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել