Ինչպե՞ս խուսափել ավելորդ անգամ խաչմերուկներում տուգանվելուց

«Ճանապարհային երթևեկության մասին» Վիեննայի 1968 թվականի նոյեմբերի 08-ի կոնվենցիայի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ խաչմերուկին մոտենալիս վարորդը պետք է առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերի՝ ելնելով տեղի պայմաններից:

Մասնավորապես` վարորդը փոխադրամիջոցը պետք է վարի այնպիսի արագությամբ, որ հնարավորություն ունենա կանգնելու և բաց թողնելու անցման առաջնահերթության իրավունք ունեցող փոխադրամիջոցները:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույնիսկ եթե լուսային ազդանշաններն անցնելը թույլատրում են, վարորդը չպետք է դուրս գա խաչմերուկ, եթե այնպիսի խցանում է առաջացել, որ նա հավանաբար ստիպված կլինի կանգ առնել` դրանով իսկ խոչընդոտներ ստեղծելով լայնակի ուղղությամբ շարժվողների համար:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ խաչմերուկ դուրս եկած վարորդը, որտեղ երթևեկությունը կարգավորվում է լուսային ճանապարհային ազդանշաններով, կարող է խաչմերուկից դուրս գալ` չսպասելով, որ իրեն անհրաժեշտ ուղղությամբ երթևեկությունը բացվի, սակայն պայմանով, որ դա չի խանգարի ճանապարհից մյուս օգտվողների շարժմանն այն ուղղությամբ, որով երթևեկությունը բաց է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել