Ինչպես արդեն իսկ նշել էինք՝ ՀՀ կառավարության աշխատակազմը հունվարի 15-ին առուվաճառքի պայմանագիր է կնքել «Մոնամի Դիզայն Ստուդիո» ընկերության հետ՝ ծաղիկների ձեռքբերման համար: Գնվել է 18 հատ ծաղկային կոմպոզիցիա՝ և 20 հատ հոլանդական վարդերից բաղկացած ծաղեփունջ՝ յուրաքանչյուրը 34200 դրամ, և 4 հատ ծաղկե զամբյուղ՝ յուրաքանչյուրը 177 000 դրամ արժողության:
Ընդհանուր առմամբ, պետական բյուջեից վճարվել է ավելի քանի 2 միլիոն դրամ: Թե ինչու՞ համար է այս գնումը կատարվել հարցին ի պատասխան կառավարության աշխատակազմից Իրավաբան.net-ին հայտնել են՝ «… հայտնում ենք, որ «Մոնամի Դիզայն Ստուդիո» ընկերությունից ծաղիկները ձեռք են բերվել ներկայացուցչական նպատակներով օգտագործելու, ինչպես նաև բարձրաստիճան հյուրերի ընդունելությունների սրահները ձևավորելու համար»: