Գյուղից՝ Երևան. բնակիչները բողոքի ցույց էին անում դատախազության դիմաց

2015թ. նոյեմբերի 5-ին Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում տեղի է ունեցել ավազակային հանցագործություն գույքի գողությամբ: Այս հանցագործության համար մեղադրանք է առաջադրվել, այնուհետև կալանավորվել են նշյալ գյուղի երկու երիտասարդներ՝ 25-ամյա Գուրգեն Սահակյանին և 26-ամյա Գարուշ Առաքելյանին:

Այսօր այս գյուղի բնակչության մեծ մասը բողոքի ցույց էր իրականացրել Գլխավոր դատախազության դիմաց. «Մենք միայն արդարություն ենք ուզում գլխավոր դատախազությունից: Հույսներս գլխավոր դատախազն ու նախագահն է: Հիմա ՝ ինչ-որ փորձաքննություններ են իրականացնում, բայց արդյունք չեն ունենում, չեն կարողանում մեղադրանքը հիմնավորեն: Մտավախություն կա, որ կարող ա 3  ու 4 ամիս էլ պահեն, ինչի՞ համար, թող էտ երեխաներին դուրս թողնեն, թող խափանման միջոցը՝ կալանքը փոխեն, մեկա փախնող չեն էտ երեխեքը: Մեր երեխեքը վատառողջ են»,- ասաց Գուրգեն Սահակյանի մայրը:

Գարուշ Առաքելյանի մայրն էլ նշեց, որ տուժողները տարեց մարդիկ են, տղաները Ռուսաստանում են ապրում. «Իմ տղեն էտ օրը քնած է եղել, ինքը էտ առողջությունը չունի, որ գիշերը դրսում թափառի: Ինքը գլխից երեք անգամ վիրահատված է: 12 օր հետո իմ տղի անունը տվեցին, քեռու տնից եկավ՝ Գորիսից, կանչեցին հարցաքննության, ասինք՝ կքննեն ու կգա տուն, բայց չեկավ»,- նշեց Նունե Առաքելյանը:

«Էտ երեխեքը մեր հարևաններն են, իրանք ոչ մի վատ պահվածքով չեն առանձնացել, լրիվ անմեղ են: Եթե անգամ իրանք նման բան արած լինեն, թող էտ հարցը լուծեն, պռծնեն, մեղք են երեխեքը»,- ասացին այստեղ հավաքված հարևանները:

«Ես գող եմ, եթե անգամ մտնեմ տուն, ոսկեղենը հո չեմ թողնի, էտ գողության հաջորդ օրը ես տեսել եմ տուժողներին ամբողջ ոսկեղենը վրաներն էին, մի հատ ծեծվածի տեղ չկար, ասում են՝ ծեծել են իրանց, նման բան չկա»,- նշեց մեկ այլ հարևան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել