Սերժ Սարգսյանը ազատեց և նշանակեց նոր նախարարներին

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագրեր է ստորագրել:

Նախագահը Արծվիկ Մինասյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար, Դավիթ Լոքյանին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար,  Լևոն Մկրտչյանին` ՀՀ կրթության և գիտության նախարար:

Բացի այդ, Սերժ Սարգսյանը պաշտոններից ազատել է Արմեն Երիցյանին, Արմեն Աշոտյանին և Կարեն Ճշմարիտյանին:

Սերժ Սարգսյանը  նոր հրամանագրով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը վերակազմակերպել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության: Արմեն Երիցյանին նշանակել է ԱԻ նախարար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել