Փետրվարի 22-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Կ. Ս.-ի անվամբ Վ. Բ.-ի կողմից բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերել և առգրավել են 10 բջջային հեռախոս, 6 ականջակալ, 2 լիցքավորիչ և 1 «wi-fi» սարք:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին