Փետրվարի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատարավոր է նշանակվել Աշոտ Խաչիկյանը: Ներկայացնում ենք նրա կենսագրությունը:
Ծնվել է 1954 թվականին Նոյեմբերյան քաղաքում:
1991 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Դիլիջանի ժողդատարանում՝ որպես դատավոր:
1999 թվականին աշխատել է ՀՀ ԴԱՀԿ Տավուշի մարզային ստորաբաժանման պետի պաշտոնում:
2000 թվականից առ այսօր աշխատում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2016 թվականի փետրվարի 19-ին նշանակվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Լուսանկարը՝ court.am-ի