2015թ. տարվա լավագույն դատավորներ են ճանաչվել 5 դատավորներ, նրանց թվում է նաև Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը: Այս տեղեկատվությունն Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ դատական դեպարտամենտի Հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանը:
Նշենք, որ տարվա լավագույն դատավորները և լավագույն դատարանները որոշվում է ՀՀ դատարանների նախագահների խորհուրդի նիստի ժամանակ:
Խորհրդի նիստերը նախագահում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը: