35-ամյա Ա.Պ-ն մեղադրվում է իրենից 22 տարի փոքր անչափահաս աղջնակի հետ պարբերաբար սեռական հարաբերություններ ունենալու համար:
Համաձայն մեղադրական եզրակացության, Ա. Պ-ն 2012 թվականի սեպտեմբերի 3-ից 25-ն ընկած ժամանակահատվածում իր բնակարանում պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել 13-ամյա աղջնակի հետ: Գործը քննվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ:
Գործով ամբաստանյալի հանդեպ որպես խափանման միջոց ընտրված է գրավը:
Նշենք նաև, որ մեղադրանքը առաջադրված է ՀՀ Քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ սեռական հարաբերությունը տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ, որի դեպքում արարքը կատարողը պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասներկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: