Ինչի՞ համար էր կառավարությունը 5000 տուփ ծխախոտ գնել

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ Կառավարության աշխատակազմը այս տարվա հունվարի 15-ին «Գրանդ Դիլինգ» ընկերության հետ պայմանագիր է կնքել 5000 տուփ ծխախոտի ձեռքբերման համար: VIP Blue տեսակի 5000 տուփ ծխախոտի համար պետական բյուջեի միջոցներից վճարվել է 1 միլիոն 450 հազար դրամ: Ծխախոտն արտադրված է Հայաստանում, պարունակում է 4մգ/սիգ խեժ, 0.3մգ/սիգ նիկոտին: Յուրաքանչյուր տուփում կա 20 հատ բարակ ֆիլտրով սիգարետ:

Ի պատասխան Իրավաբան.net-ի հարցմանը կառավարության աշխատակազմից պատասխանել են. «Հայտնում ենք, որ ՀՀ կառավարության աշխատակազմը 5000 տուփ VIP blue ծխախոտ է նվիրաբերել սահմանամերձ զորամասերին այցելությունների ժամանակ»:

Ա.Կ.

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ