ՀՀ Կառավարության աշխատակազմը այս տարվա հունվարի 15-ին «Գրանդ Դիլինգ» ընկերության հետ պայմանագիր է կնքել 5000 տուփ ծխախոտի ձեռքբերման համար:
VIP Blue տեսակի 5000 տուփ ծխախոտի համար վճարվել է 1 միլիոն 450 հազար դրամ, այսինքն՝ յուրաքանչյուր տուփը գնվել է 290 դրամով: Ծխախոտն արտադրված է Հայաստանում, պարունակում է 4մգ/սիգ խեժ, 0.3մգ/սիգ նիկոտին: Յուրաքանչյուր տուփում կա 20 հատ բարակ ֆիլտրով սիգարետ:
Գնումը կատարվել է պետական բյուջեի միջոցներից և գնման վերաբերյալ փաստաթղթում չկա որևէ հիմնավորում, թե ինչու է այս գնումը կատարվել:
Ա.Կ.
Իրավաբան.net