«Ստորագրահավաքս թող գաղտնի մնա»

Լրատվամիջոցներից մեկը վերջերս լուրեր էր տարածել, թե ստորագրահավաք է մեկնարկել Փաստաբանների պալատի խորհուրդը՝ ցրելու և նոր ընտրություններ կազմակերպելու համար:

Այս ստորագրահավաքի լուրերը անհասկանալի աժիոտաժ են բարձրացրել փաստաբանական համայնքում: Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, ով տեսել, անգամ առիթ է ունեցել իր ստորագրությամբ համաձայնություն հայտնել այս գործընթացին, նշեց, որ աղմուկ բարձրացնելու կարիք չկա. «Իմ կարծիքով՝ այսօրվա խորհուրդը փաստաբանական համայնքի որակը չի արտահայտում, սա իմ կարծիքն է: Խորհուրդն ընտրվել է, երբ որ հազար քանի մարդ է եղել համայնքում, հիմա 2000-ից ավելի մարդ կա, երիտասարդություն է եկել, լուրջ անձիք: Ի՞նչ վատ է, որ նոր ընտրություն լինի, այստեղ խնդիր չկա, որ աղմուկ է բարձրացել: Հատկապես՝ փաստաբանական համայնքը աDSC02203-copy-440x293յս տարիներին ցույց է տվել, որ ամենամաքուր ընտրությունն այստեղ է տեղի ունենում»,- նշեց փաստաբանը:

Նա նաև շեշտեց՝ սա չի վերաբերում ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանի անձին և պաշտոնին. «Ես այն կարծիքին եմ, որ նախագահը պետք է մինչև վերջ ու նույնիսկ կարծիք կա դրական իմաստով նրա՝ հաջորդ առաջադրման մասով»:

Թե ով կամ ովքեր են նախաձեռնել այս ստորագրահավաքը, որքան անձիք են միացել ստորագրահավաքին, պարոն Սիրունյանը տեղեկատվություն չտրամադրեց, միայն ասաց՝ երբ այն չհասնի նախատեսված շեմին՝ այսինքն՝ 500 հոգի չլրանա, դժվար թե որևէ հստակ տեղեկություն տարածվի. «Երբ որ եղավ, ստորագրությունների այդ քանակը, բնականաբար՝ պետք է բացահայտվի, սա դիմում է, որ պետք է լինի փաստաբանական համայնքի մեկ-քառորդը, բայց մինչև այդ համարեք, որ թիվ չկա, կլրանա 500-ը, համապատասխան մարդիկ կբերեն ու կհանձնեն պալատին»,- եզրափակեց փաստաբանը:

Balyan_4587-440x293Փաստաբան Լիանա Բալյանն ընդհանրապես կասկածի տակ դրեց այս գործառույթը. «Նման տեղեկատվություն չկա, ստորագրահավաք չի եղել, ում հարցրել եմ՝ տեղյակ չեն: Տարօրինակ է, որ ստորագրահավաքի մասին խոսողները չեն էլ ուզում որևէ անուններ հրապարակել, սա տեղիք է տալիս կարծելու, որ նրանք էլ տեղյակ չեն գործընթացից: Պարզապես աղմուկ է բարձրացվել՝ փորձելու տեսնել, թե փաստաբանները պատրա՞ստ են, կոպիտ ասած՝ հեղափոխություն անելու, թե՝ ոչ»,- նշեց մեր զրուցակիցը:

Nikolay-Baxdasaryan--440x293Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին նույնպես չի հասել որևէ ցուցակ, նա ստորագրահավաքի մասին իմացել է միայն լրատվամիջոցներից: Պարոն Բաղդասարյանը չբացառեց, որ այս նախաձեռնությունը մեկնարկած լինի հենց պալատի կողմից. «Սա աշխատանքի հին մեթոդ է, չեմ կարող նշել՝ նման բան գոյություն ունի, թե ոչ, բայց սա էլ է տարբերակ՝ մի հաճախորդ ունեի, ով ինքն իր վրա բողոք էր գրում, ստուգում էին, պարզվում էր, որ այդ հատվածում խախտում չի եղել, որ նա իր պաշտոնը երկար պահեր: Հետո ես հասկացա, որ ինքն էր իր դեմ նման բողոքներ պատրաստում»,- ասաց նա:

Խոսելով խորհրդից՝ նա նշեց. «Գտեք մի երկրորդ պետություն, որ խորհրդի անդամին հեռացնեն խորհրդից: Նման գործեալոճ միայն Հայաստանին է բնորոշ»:

IMG_4028-440x293Այս նախաձեռնության վերաբերյալ հայտարարություն են տարածել նաև փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը՝ նշելով, թե իրենք որևէ առնչություն չունեն ստորագրահավաքի հետ. «Մեզ ճանաչողները լավ գիտեն, որ նման գործընթաց նախաձեռնելիս դա կանենք բացահայտ, հրապարակավ այդ մասին հայտարարելով։ Միաժամանակ փաստում ենք, որ խորհրդի անդամի պաշտոնը զբաղեցնելն ինքնանպատակ չէ մեզ համար, ուստի ստորագրահավաքի նախաձեռնողները կարող են ստորագրելու առաջարկով հանգիստ դիմել նաև մեզ»։

gyozalyan-440x293Փաստաբան Գևորգ Գյոզալյանը նույնպես լուրջ չի վերաբերում այս ստորագրահավաքին. «Ինձ թվում է մամուլի կողմից տարածված խարդավանք է, եթե կա ստորագրահավաք, նախ առաջինը պետք է ձևավորվի օրակարգ, թե ինչու պետք է այս խորհուրդը գնա և ինչու՝ նորը գա, պետք է դա հստակ մատուցվի հանրությանն ու փաստաբաններին, բացի այդ՝ պետք է նկատի առնել, որ սա համայնք է ու այս համայնքի վրա ֆինանսական ծախս է առաջանում՝ այդ ընտրությունների համար, ինչի համար, վերջին հաշվով, վճարում ենք բոլորս»,- վստահեցրեց պարոն Գյոզալյանը՝ շեշտելով, որ ստորագրահավաքը պետք է հրապարակային իրականացվի:

Martun_Panosyan_4586Ի վերջո՝ ում է ձեռնտու, որ ստորագրահավաք իրականացվի: Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Մարտուն Փանոսյանը զավեշտ որակեց կատարվածը, նա հիշեցրեց, որ եղել էր նախադեպ, երբ փաստաբանները դժգոհ էին խորհրդի գործունեությունից՝ հրավիրվեց ժողով, իրականացվեցին քննարկումներ, տվյալ դեպքում ստորագրահավաքի կազմակերպիչները մնում են անանուն, ինչը կասկածների տեղիք է տալիս, ընդ որում՝ փաստաբանը կասկածում է նաև ԶԼՄ-ներին. «Փաստորեն, այսօր մենք շատ ավելի լուրջ խնդիր ունենք՝ կապված ԶԼՄ-ների ու սոցիալական ցանցերի հետ: Սա արդեն զավեշտի է վերածվում, եթե կան՝ հստակ մարդիկ, թող հարցեր բարձրացնեն ու քննարկեն»,- ասաց նա:

Ինչ է ստացվում՝ փաստաբանական համայնքը մեկ անգամ չէ՝ ապացուցել է, որ ունակ է իրականացնել բաց ու թափանցիկ ընտրություններ, բայց սկսվում է մի ստորագրահավաք, որի մասին անգամ ստորագրողները դժվարանում են հստակ տեղեկություն հայտնել:

Հայտնի երգ կա՝ Ռաիսա Մկրտչյանի կատարմամբ. «Սերս գաղտնի թող մնա», միայն թե այս պարագայում՝ ստորագրահավաքը սիրո փոխարեն անհասկանալի աժիոտաժ է բարձրացել. «Ստորագրահավաքս թող գաղտնի մնա»,- միգուցե այս մոտեցո՞ւմն են որդեգրել կազմակերպիչները:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել