Մեքսիակայի իշխանությունները հայտնել են, որ կին լրագրողին, որին զինված անձինք առևանգել էին Վերակրուս նահանգում, սպանված են գտել: Փոխանցում է NBC News-ը:
Ինչպես տեղեկացրել են Վերակրուսի նահանգային իշխանությունները, լրագրող Անաբել Ֆլորես Սալասարի մարմինը հայտնաբերվել է մայրուղու վրա, հարևան Պուեբլա նահանգում, երեքշաբթի օրը: Ընտանիքի անդամները հաստատել են նրա ինքնությունը: Սալասարը աշխատում էր որպես լրագրող հանցագործության դեմ պայքարի ոլորտում, տեղական լրատվամիջոցներից մեկում: Հիշեցնենք, որ առնվազն 15 լրագրող է սպանվել և ևս երեքը անհայտ կորել են Վերակրուս նահանգում 2010թ-ից ի վեր, երբ Խավիեր Դուարտեն ստանձնել է նահանգապետի պաշտոնը:
Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը