ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կառավարության վաղվա նիստին կներկայացնի մի նախագիծ, որով չեղյալ է ճանաչվելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի ՀՀ ՊՆ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ամրացված և Հայաստանի Հանրապետության կառավարության սեփականությունը հանդիսացող գույքը հետ վերցնելու, օտարելու և «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին» N 935-Ա որոշումը:
Այս որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում լուծվելու է «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը:
Հիմնավորվում է, թե որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ կառավարության 13.08.2015թ. N 935-Ա որոշման համաձայն «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին օտարված պետական սեփականություն հանդիսացող գույքի դիմաց վճարումներ սահմանված ժամկետում չեն իրականացվել:
Կարդացեք նաև՝
Մարզահամերգային համալիրը վաճառվել է ԱՄՆ-ում հետախուզման մեջ գտնվող անձի. հետաքննության արդյունքները